Սվեյդն Բյորնսոն
Սվեյդն Բյորնսոն | |
Կրթություն՝ | Կոպենհագենի համալսարան և Reykjavík Junior College? (1900) |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Ծննդյան օր | փետրվարի 27, 1881[1][2] |
Ծննդավայր | Կոպենհագեն |
Վախճանի օր | հունվարի 25, 1952[1][2] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Ռեյկյավիկ, Իսլանդիա |
Քաղաքացիություն | Իսլանդիա |
Հայր | Björn Jónsson? |
Ամուսին | Georgia Björnsson? |
Զավակներ | Björn Sveinsson Björnsson? և Henrik Sveinsson Björnsson?[3] |
Պարգևներ | |
Սվեյդն Բյորնսոն (իսլ.՝ Sveinn Björnsson, փետրվարի 27, 1881[1][2], Կոպենհագեն - հունվարի 25, 1952[1][2], Ռեյկյավիկ, Իսլանդիա), անկախ Իսլանդիայի առաջին նախագահը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սվեյդն Բյորնսոնը ծնվել է 1881 թվականի փետրվարի 27-ին Կոպենհագենում։ 1912 թվականին դարձել է Ռեյկյավիկի քաղաքային խորհրդի անդամ։ 1914-1916 թվականներին և 1920 թվականին եղել է Իսլանդիայի խորհրդարանի` Ալտինգի պատգամավոր։ 1918 թվականին Իսլանդիան ինքնավարություն ձեռք բերելուց հետո Բյորնսսոնը դարձավ Ռեյկյավիկի քաղաքային խորհրդի նախագահ (մինչև 1920 թվականը)։ Նույն տարիներին ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Իսլանդիայի տարբեր ընկերություններում և բանկային հաստատություններում։ 1920-1924 և 1926-1940 թվականներին եղել է Իսլանդիայի բանագնացը Դանիայում։ 1941-1944 թվականներին եղել է Իսլանդիայի ռեգենտը։
1944 թվականի մայիսի 25-ին Իսլանդիայում հանրաքվե անցկացվեց Դանիայից անկախանալու վերաբերյալ։ Հանրաքվեի ժամանակ ընդունվեց դրական որոշում և 1944 թվականի հունիսի 17-ին Ալթինգը Սվեյդն Բյորնսոնին ընտրեց որպես Իսլանդիայի առաջին նախագահ 1 տարի ժամկետով։
1945 և 1949 թվականներին եղել է նախագահական ընտրությունների միակ թեկնածուն և օրենքով սահմանված կարգով, առանց քվեարկության համարվել է վերընտրված հաջորդ ժամկետի համար։ Նա մահացել է 1952 թվականի հունվարի 25-ին հաջորդ նախագահական ժամկետի ժամանակ։ Նրա մահից հետո երկիրը ղեկավարում է Ալթինգի նախագահից, վարչապետի և Գերագույն դատարանի գլխավոր դատավորից կազմված եռյակը՝ մինչև հաջորդ նախագահական ընտրությունը։